Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ

Վազքը՝ օստեոպորոզի կանխարգելում

Վազքը՝ օստեոպորոզի կանխարգելում

Ակտիվ ֆիզիկական վարժությունները, ինչպիսին վազքն է, մեծ դեր են խաղում երեխաների ոսկրերի զարգացման գործում այն դեպքում, երբ ավելի թեթև ֆիզիկական վարժությունները, ինչպես օրինակ՝ քայլելը, արդյունավետ չեն:

 

Դեռահասներին խնդրել են մեկ շաբաթ կրել ֆիզիկական ակտիվության ընկալող-հաղորդող սարք: Ստացված տվյալները համեմատել են ազդրոսկրի հաստության և չափի հետ և եզրակացրել, որ վերջինիս հաստությունն ու չափը կախված են այպիսի ակտիվ վարժությունների հաճախականության հետ, ինչպիսիք են՝ վազքը, սպորտային խաղերը:

 

Մեկնաբանելով իր հայտնագործությունը՝ հետազոտության ղեկավար Ջոն Տոբիասն ասել է. «Դեռահասների մոտ ֆիզիկական ակտիվության խրախուսումը ո՛չ միայն նպաստում է ոսկրերի զարգացմանը, այլ նաև նվազեցնում է օստեոպարոզի հավանականությունը հասուն տարիքում: Հետևաբար, պետք է խրախուսել երեխաների ակտիվ զբաղմունքը, ինչպիսին սպորտն է:»

 

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ